Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի հետ։
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին:
Վերջինս չի մոռացել նշել Հայաստանի վերազինման «բացասական ազդեցությունը» տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա:
«Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա կրկին պնդել է, թե Հայաստանը Ֆրանսիայից «մահաբեր զենք է ստացել»:
«Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է, ուստի նրա ռազմականացումը պատասխանատվության խնդիր է»,- եզրափակել է Ալիևի օգնականը։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար