«ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած Սիրվարդ Գեւորգյանի հիշյալ հերքմանը քչերը կլինեն, որ կհավատան։ Սակայն նրա սերն առ ՔՊ ակնհայտորեն առավել արդի է:
Սիրվարդ Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է անունը՝ «Սիվիկ», որը տառացի ՔՊ-ի «պաշտոնաթերթ» «Սիվիկ.am» կայքի անվանումն է։ Մինչդեռ քաղաքականապես կրոնափոխ եղած փոխնախարարը հիմքեր ուներ «սիրելու» ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրա հայրը «թալանի դարաշրջանի» կարկառուն դեմքերից է՝ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանը, ով իր կարիերայի համար պարտական է բացառապես «գրքի հերոսին»։
Հենց նախկինների օրոք է Հուսիկ Գեւորգյանը զբաղեցրել ամենակոռումպացված եւ եկամտաբեր պաշտոնները՝ 1994-1998 թթ. ՆԳ եւ ԱԱ նախարարության մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետից մինչեւ, ինչպես վերը նշեցինք, ՀՀ մաքսային վարչության պետ։»
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար