Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և Մակի Մուրատյանի կողմից LEE բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ:
Հանձնաժողովն արձանագրել է, որ LEE Chocolate կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից, արտադրվում են Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում գործող «Լիի» մայր գործարանի կողմից 1900-ական թվականներից LEE Choc Chocolate, Since 1947 մակնշմամբ:
Հարուցված վարույթների շրջանակներում պարզ է դարձել, որ վերը նշված տնտեսվարողները ՀՀ-ում իրացրել են LEE ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետներ՝ չունենալով թույլտվություն «Լիի» մայր գործարանի կողմից և սպառողների մոտ առաջացնելով շփոթություն:
Միաժամանակ, տեղական շուկայում առկա են նաև հայկական արտադրության LEEDeluxe մակնշմամբ կոնֆետներ, որոնք սկսել են արտադրվել և իրացվել 2013-2014 թթ.-ից «Լիի Շոկոլադ», հետագայում «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ների կողմից:
ՄՊՀ-ից տեղեկացնում են, որ ԱՁ Մ. Մուրատյանը դադարեցրել է LEE ապրանքային նշանով շոկոլադի ներմուծումն ու իրացումը, միաժամանակ ԱՁ Մ. Մկրտչյանին տրվել է հանձնարարական դադարեցնելու LEE բառը պարունակող ապրանքային նշանների ցանկացած եղանակով օգտագործումը, այդ թվում՝ այդ ապրանքներն այլ տնտեսվարողների միջոցով իրացնելու դեպքում հանձնարարվել է դրանք գրավոր հետ կանչել:
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Նոյեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. Տեսանյութ