20/09/2024

ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը հստակ ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը, իմ կարծիքով, հստակ ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակով մասնակցել սեպտեմբերի 23-27-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նիստերին և ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Ադրբեջանը դիրքորոշվելու խնդիր ունի, քանի որ դեմ է ՀՀ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուն և ԱՄՆ-ում համաձայնագիր ստորագրելու տարբերակը ընդունելի չէ իր դաշնակից ՌԴ-ի համար։