«2021 թվականի մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «100 տոկոսով համոզված եմ՝ գիտեք, բայց էլի ուզում եմ կրկնել՝ ձկնապաշարի պաշտպանության համար ինչ-որ պետությունն անում է, մեկ է՝ էլի ձեզ համար է անում, մեկ է՝ էլի ձերն է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Որեւէ մեկը ուրիշ տեղից չի գալիս, փառք Աստծո, ո՛չ իշխանությունը, ո՛չ կառավարությունը, գա քիթը խոթի էնտեղ, որ ուրիշի հացը փախցնի»։
Սակայն իրականում 20․12․2023թ․ Նորատուս համայնքի ձնկնորսները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է եւ արգելել ձկան որսը՝ իրենց կտրելով հացից։
«Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ սովամահ անել», – ասում էին նրանք։
Ակցիայից մեկ օր առաջ տեղի էր ունեցել ծեծկռտուք ձկնորսների եւ պարեկների միջեւ, որի ընթացքում շուրջ 30 ձկնորս ձերբակալված էր:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան