Երեկ` սեպտեմբերի 19֊ին, լրացավ Արցախի հանձման 1 տարին։ Թվում էր, թե գոնե սոցիալական ցանցերում մարդիկ, ռեստորանները, զվարճանքի վայրերը լուռ կլինեին, բայց իրողությունն այլ է։ Ամեն օրվա նման երեկ էլ ռեստորաններն ու սրճարանները լեփ լեցուն են եղել։
Հայտնի ռեստորաններից մեկի ինստագրամի էջում նկատեցինք, որ ճանաչված երգիչ Էռնեստ Հովհաննիսյանը ուրախ կատարումներով է հանդես եկել, իսկ նրա երգերի տակ տժժում էին հավաքվածները։ Կատարումներով հանդես են եկել նաեւ այլ երգիչներ։
Նշենք, որ նա միակ երգիչը չէ, որ երեկ ուրախ-ուրախ համերգ է տվել։
2023թ.-ի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, մեկ տարի առաջ Ադրբեջանը սկսել էր ռազմական ագրեսիա, որի արդյունքում Արցախի շուրջ 120.000 բնակիչներ ստիպված եղան հաշված օրերի ընթացքում լքել իրենց տները։
Բաց մի թողեք
Կարմիր խաչը այլևս չի այցելի հայ ռազմագերիներին
Հալիձորի հանձնումը․ մեղքերի խոստովանությունը իսպառ բացակայում է մեր օրերում․ Աշոտ Ներսիսյան
Նոյեմբերյանի ոստիկանապետը Կողբում հարվածել է քաղաքացուն