Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» եւ նախաքննական գաղտնիքներ հայտնում` ոտնահարելով անմեղության կանխավարկածը, որոշ գործերով դառնում է պարտիզան:
«Հրապարակը» գրում է․ Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով։
Պարզվեց` 1 տարի անց մեղադրյալներ չկան, դեպքի հանգամանքները պարզ չեն, ավելին` ՔԿ-ն հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել։ «Կոմիտեի նախագահը տարեսկզբին հարցազրույցում խոսել է այդ մասին։ Դրանից հետո մենք ոչ մի ինֆորմացիա չենք տվել ու չենք տալիս։ Նախաքննության շահերից ելնելով, քրեական վարույթի վերաբերյալ հետագա այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-ասաց ՔԿ խոսնակը։
Գործի վերաբերյալ տեղեկություն չունեն նաեւ զոհերի ու անհետ կորածների հարազատները, որոնք մոտ 2 ամիս առաջ բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով զբաղվել անհետ կորածների որոնողական աշխատանքներով։ 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները