«Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալ Հարություն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ նրա պաշտպան Վաչե Դավթյանը։ Ասել է թե՝ իրավապահները, քննելով դեպքը, եկել են այն համոզման, որ նա չի կրակահերթ արձակել Ասիլյանի տան ուղղությամբ. ուստի հարց է առաջանում՝ ապա, ով կամ ովքեր կրակոցներ արձակեցին ՔՊ նախկին անդամի տան ուղղությամբ ու փորձեցին նրան բան «հասկացնել»:
Հիշեցնենք, որ կրակոցների դեպքից առաջ Ասիլյանին հեռացրել էին իշխող ՔՊ-ից։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով միակ կալանավորվածի խափանման միջոցը փոխվել է, եւ նա ներկայումս ընդամենը վարչական վերահսկողության տակ է: Ու սա էլ դեռ քիչ չէ՝ միակ կալանավորվածը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Իսկ ահա, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 14-ին կրակոցներ էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա, ու դատելով իրավիճակից՝ դեպքը մնում է չբացահայտված»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»