Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։20-ի սահմաններում Բաշինջաղյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսները՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել