Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Մերուժան Էլիզբարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել