Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից հայտնել է․
«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստան։
Նորին մեծություն թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում նշվում է.
«Քանի որ Դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեր սրտանց շնորհավորանքներն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում: Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք ձեզ և բոլոր հայերին ուղարկել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։
Չարլզ Ռ.»։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը