Շաբաթ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: 39 նախարարական նշանակում է եղել:
Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է դարձել Ժան-Նոել Բարոն, ով նախկինում զբաղեցրել է եվրոպական հարցերով նախարար-պատվիրակի պաշտոնը, իսկ Ստեֆան Սեժուրնեն կզբաղեցնի Եվրահանձնակատարի պաշտոնը:
Սեբաստիան Լեկորնուն մնացել է պաշտպանության նախարարի պաշտոնում: Անտուան Արմանը դարձել է ֆինանսների նախարար:
«Ձախ»-երից միայն մեկ քաղաքական գործիչ է պաշտոն ստացել կառավարությունում՝ Դիդյե Միգոտը նշանակվել է արդարադատության նախարար։
Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկված են երկու հայազգի նախարարներ: Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության, իսկ Գիյոմ Գասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։






Բաց մի թողեք
Քննարկում, խժռում, աղմկում են, իսկ սեղանին ի՞նչ է դրված` զոհաբերված Հայաստանը
Ազգը՝ կարոտ կաթողիկոսի եռանդին, կաթողիկոսը՝ կարոտ ազգի սիրուն
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը