Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն է մնում ռազմական հզորության ավելացումը:
Այս մասին 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում ռևանշիստական միտումները մեզ ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական հզորության հարցին»,- հայտարարել է նա:
Մանրամասնելով Ալիևը նշել է, որ եթե Բաքուն քիչ ուշադրություն դարձնի ռազմական ոլորտին և չապահովի դրան հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող են խնդիրներ առաջանալ։

Բաց մի թողեք
Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ