Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող մի շարք պատգամավորների այցը Կանադա, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-30-ը, հետաձգվել է Կանադայի ներքաղաքական խնդիրների պատճառով։
ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանին է զանգել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը և խնդրել հետաձգել այցը, քանի որ երկրի կառավարող կոալիցիայից դուրս է եկել մեկ ուժ, ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ ու մինչև հիմա չկա հանգուցալուծում։
«Կարևոր է նշել, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է, մինչև որ Կանադայում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվի», – նշել է խոսնակւ:
Բաց մի թողեք
Իշխանություններին որ չեն սիրում, կամ ասում են՝ «թուրք», կամ «ռուս»
Մի հրապարակման հետքերով․ Ալեն Սիմոնյանը դիմել է պատկան մարմիններին
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք չի գրավվել»