Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բենզալցակայանների ապամոնտաժման հետ կապված տեմպերը մտահոգում են:
«Իրականում վստահ եմ, որ դեռ աշխատելու տեղ ունենք, և շատ տեղերից բենզալցակակայնները պետք է դուրս գան։ Եկեք՝ այս շաբաթ խորհրդակցություն անցկացնենք, որպեսզի հասկանանք՝ կոնկրետ, առանձին դեպքերում ինչ խնդիրներ ունենք, և չլուծված հարցերի համար այլ գերատեսչություններից ինչ ուժեր են պետք ներգրավել, որպեսզի կարողանանք վերջնական լուծել»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նաև նկատեց, որ նախորդ տարի շատ մեծ ծավալի ինտենսիվ գործ է արվել, բայց տեմպը էականորեն թուլացել է, և այն պետք է վերականգնել։
Բաց մի թողեք
Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում
«Օպել»-ի հետ բախումից հետո «Մերսեդես»-ը հայտնվել է կամրջի տակ՝ հարվածելով «Շեվրոլետ»-ին. ծեծկռտուքը կանխվել է․ Լուսանկար
Սրբազանների փաստաբանական թիմը դիմել է նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու համար