12/12/2024

Հունվարի 1-ին պատրաստ լինել. այսօրվա թվերով նոր տոմսային համակարգին անցնելը շատ վտանգավոր է. Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներով, այնուամենայնիվ, միասնական տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում։

Նրա խոսքով՝ 1% կամ դրանից ցածր թվերը բացարձակ չեն բավարարում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցնում ենք նոր համակարգի:

«Ես խնդրում եմ հունվարի 1-ին պատրաստ լինել, որովհետև այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է։ Խնդրում եմ քննարկեք միասին՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել»,- ասաց Ավինյանը: