91 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարը, տեղեկացնում է Վրաստանի գրողների տունը։
Մասնագիտությամբ արևելագետ Շահնազարն ավարտել է ԹՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը (1951)։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
1950-ականներից թարգմանություններ է հրատարակել հայերենից, աբխազերենից և օսերենից։ Արժանացել է հայ և վրացի բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Իվանե Մաչաբլիի անվան մրցանակներին։
2015 թվականին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Շահնազարը Թբիլիսիի հավատարմության և Պատվո շքանշանակիր է։


Բաց մի թողեք
Տրավոլտայի համար միշտ ուղիղ գիծ չի եղել՝ Ջոն Տրավոլտային․ Լուսանկար
Հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է․ Նամականի, Լուսանկարներ
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում. Լուսանկար