«Ժառանգության» առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրառում է արել.
«Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։
Դրսից և, մանավանդ, ներսից քեզ իրապես կործանողները, պարտության մատնողները, ծնկի բերողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից, դրանց իրականությունից ու կորստյան վտանգից։
Բայց օտարն ու բոլոր իմաստներով օտար դարձածը չէ, որ այլևս պետք է սահմանի քեզ ու քո իրավունքը, ամբողջականությունը և դրանց «լեգիտիմությունը»։
Դա միայն մենք ենք՝ հավաքաբար, ովքեր ամենօրյա պայքարով, անմնացորդ ջանադրությամբ, հոգով ու հրապարակով, ինքնապաշտպանությամբ և, վերջապես, քվեախցիկով պիտի նորովի կերտեն քեզ՝ անանձնական, ամենապատկան Հայաստանի Հանրապետությունը։
Պարույր Սևակի «հինգերորդ եղանակը» նաև ու, առաջին հերթին, քո՛ մասին է։
Բարո՛վ եկար, ուժո՛վ արի»։
Բաց մի թողեք
Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է, այս բանտարկության ընթացքում կստեղծի հավերժական ինչ-որ գործ. Լիդյա Մանթաշյան
Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել. Սարգսյան
Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում․ Անանյան