ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել բնակարանային գողության մասին:
«Արարատ քաղաքի բնակիչ տղամարդը հայտնում էր, որ գրապահարանում դրված իր դրամապանակից փող են գողացել:
Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 40 հազար ռուբլին տարբեր օրերի գողացել է Արարատ քաղաքում հաշվառված 15-ամյա մի աղջիկ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Գումարի մի մասը հայտնաբերվել է»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Իրավապահները զննում են Գագիկ Ծառուկյանի տունը
Պարզվել է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը․ մանրամասներ
Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են