Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի առկայության խնդրին, նկատեց, որ շինարարներից ոմանք ասում են, որ քաղաքապետարանը հստակ չի ասում, թե այդ ցանցերը ինչպես կախել, դրա համար էլ չեն կարողանում։
«Շատ դեպքերում տեսնում եմ կառուցապատողներ, որ առանց հստակ գրվածքի կարողանում են կախել։ Եվ որպեսզի մեր բոլոր շինարարները ամեն նախադասությունը հստակ կարդալով հասկանան, թե ինչ պետք է անել, խնդրում եմ՝ իրենց համար գրեք այնքան մանրամասն, որ նույնիսկ մանկահասակ երեխաները կարողանան հասկանալ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Բաց մի թողեք
Երևանում ուժեղ շոգ, Լոռիում՝ տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Վեհափառ Հայրապետը նոր նշանակումներ է կատարել
Լավ լուր վարորդների համար