ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. օգոստոսին ՀՀ պետական բյուջեի 175,392․4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 2.9%-ով և կազմել՝ 65,585․5 մլն ՀՀ դրամ։
Ակցիզային հարկի ծավալներն աճել են 18%-ով և կազմել՝ 15,621․5 մլն ՀՀ դրամ։
Շահութահարկի ծավալներն նվազել են 15․4%-ով և կազմել՝ 2,148․2 մլն ՀՀ դրամ։
Պետական տուրքի ծավալները աճել են 12.2%-ով և կազմել՝ 7,364․6 մլն ՀՀ դրամ։
Մաքսատուրքի ծավալներն նվազել են 9․9%-ով և կազմել՝ 6,228․8 մլն ՀՀ դրամ։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 40․1%-ով և կազմել՝ 3,340․5 մլն ՀՀ դրամ։
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 30․7%-ով և կազմել՝ 1,395․2 մլն ՀՀ դրամ։
Եկամտային հարկի ծավալներն աճել են 20․9%-ով և կազմել՝ 57,955․3 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 13․9%-ով և կազմել՝ 8,755․9 մլն ՀՀ դրամ։
Այլ հարկերի ծավալներն աճել են 20․2%-ով և կազմել՝ 6,997․5 մլն ՀՀ դրամ։
Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -0․8 մլն ՀՀ դրամ։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Նոյեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. Տեսանյութ