Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արտյոմ Ս․-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Ս․-ն նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, մուտք է գործել իր տան հարևանությամբ գտնվող 87-ամյա Ռոզա Մ․-ին պատկանող ցանկապատված այգի՝ ընկուզենու ծառից ընկույզ գողանալու նպատակով, սակայն ընկուզենու ծառից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:






Բաց մի թողեք
«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին»․ ՆԳՆ
Արտակարգ դեպք՝ Երևանում. Բագրևանդ թաղամասից օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
120 փրկարար, կամավորներն ու գյուղի բնակիչները որոնում են կորած 3-ամյա Տիգրանին. Լուսանկար