Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ցավակցել է Յուրի Սարգսյանի հարազատներին և սոցցանցի իր էջում գրել.
«Այսօր շատ ցավալի լուր իմացա: Մահացել է մեր շատ սիրելի ակադեմիկոս, բացառիկ մի մարդ՝ Յուրի Սարգսյանը: Թե որքան է նա արել մեր կրթության և գիտության զարգացման համար, դեռ շատ կգրվի: Ցավակցում եմ հարազատներին, բոլորիս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ»:


Բաց մի թողեք
Փետրվարի 19-ի աստղագուշակ․ Եթե ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, ընտրեք վստահելի, փորձարկված մարդկանց
Հայաստանի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանը հեռանում է հավաքականից․ Լուսանկար
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում սկսվում է անցումային փլեյ-օֆֆի փուլը