18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող առաջնությունում Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:
Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:
Բաց մի թողեք
Հուլիսի 12-ի աստղագուշակ․ Չի խանգարի նաև ուշադրություն դարձնել վաղեմի հոբբիին
Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև
Քաղաքապետարանից սպառնացել են արցախցիներին