Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1987 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Բ․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «VAZ» մակնիշի ավտոմեքենայում․ ուղևոր Հ․ Բ․-ն (ծնված 1965 թ․) և վարորդը տեղում մահացել են:
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 19։35-ին:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել