Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16-ին մոտ, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ:
«Ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովհաննիսյանը:
«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տեղեկություններն իրացնելիս պարզեցինք, որ նախնական տվյալներով` տուժած երիտասարդի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի են բռնվել նույն թաղամասի բնակիչ երկու երիտասարդներ` 34 և 24 տարեկան, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տուժածին»:
Արդեն հաջորդ օրը հանցագործությունը բացահայտված էր, սակայն կասկածյալ երկու երիտասարդն էլ, խուսափելով քննությունից, դիմել էին փախուստի:
Օրեր տևած որոնողական միջոցառումներից հետո Արաբկիրի ոստիկաններին օգնության հասան ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի աշխատակիցները:
Նրանց ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Արաբկիրի քրեական հետախույզների հետ. Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերվեց և քննչական բաժին ներկայացվեց 34-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 24-այմա երիտասարդը իրավապահ մարմիններին ներկայացավ ինքնակամ:
Այժմ տուժած երիտասարդի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Իսկ նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը