Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կհաստատի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ վարժական հավաքներ անցկացնելու նախագիծը։
Ըստ այդմ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ներառյալ: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Ըստ կառավարության հիմնավորման․ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»։
Բաց մի թողեք
Գնդակահարության պատ. Փաշինյանը կոչ է արել վերջին գրառման տակ թողնել իրեն ուղղված մեղադրանքները
Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում. Փաշինյան
Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ