Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահիւ թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով և պատասխանել մի քանի հարցի։
Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ ունեն ընդհանուր պատկերացում, որ խաղաղություն պետք է հաստատվի, սակայն Պուտինը չպետք է հաղթի։
«Նոյեմբերին ամերիկացիները պետք է որոշեն, թե ով է դառնալու նախագահ։ Բայց մենք հասկանում ենք, որ մինչև նոյեմբեր չենք կարողանա կանգնեցնել Պուտինին։ Նաև հասկանում ենք, որ նոյեմբերից հետո պետք է որոշում կայացնենք, և հուսով ենք, որ ԱՄՆ-ի ուժը շատ մեծ կլինի։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի հանդիպել երկու թեկնածուների հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Թրամփը կրկնել է, որ իր հաղթանակի դեպքում հնարավոր է արագ լավ համաձայնության հասնել:






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի