09/10/2024

Անդրեասյանի աչքին ոչ հաճելի, բայց նորմալ վիճակում գտնված դահլիճի վրա հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից

Բարձրագույն դատական խորհրդին «Հրապարակ»-ը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե վերանորոգման եւ կահույքի ձեռքբերման համար որքան գումար է ծախսվել, մրցույթ հայտարարվե՞լ է՝ վերանորոգող ընկերությունը որոշելու համար, եւ եթե, այո, ապա ո՞վ է հաղթել։

Եվ, ահա, ԲԴԽ-ից ստացել ենք հարցման պատասխանը. «Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 9 միլիոն 914 հազար 164 դրամ։ Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի կահույքի ձեռքբերման համար ծախսվել է 13 միլիոն 738 հազար 977 դրամ։

Դատական դեպարտամենտի կարիքների համար Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի վերանորոգման եւ կահավորման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ 2023 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, գնանշման հարցման ձեւով, կազմակերպվել է գնման ընթացակարգ, ընթացակարգին մասնակցել է 3 մասնակից:

Մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքում՝ սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխան ներկայացրած եւ բավարար գնահատված (նվազագույն գնառաջարկ ներկայացրած) մասնակցի՝ «ԷՔՍԻՏՈ» ՍՊԸ-ի հետ 20.12.2023 թվականին կնքվել է պայմանագիրը»։

Ստացվում է, որ Անդրեասյանի աչքին ոչ հաճելի, բայց նորմալ վիճակում գտնված դահլիճի վրա հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից։