Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Մերի Գևորգյանը տեղեկացրել է, որ Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական տալ:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- ասված է Գևորգյանի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:
Հաշվի առնելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Մինասյանի մտերմությունը՝ լուրեր էին շրջանառվում, որ Անդրեասյանը ևս պատրաստվում է հրաժարական տալ՝ այդպես իր աջակցությունը հայտնելով Մինասյանին:






Բաց մի թողեք
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան
Իրավական լիկբեզ ՔՊ որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար․ Լիլիթ Գալստյան
Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան