ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին թույլ տալ արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին և երկրի տարածքում տեղակայված կայաններին:
Այս մասին նա հայտնել է իր ամենաշաբթյա բլոգում։
«Ես նաև ընդգծեցի իմ կոչը՝ թույլ տալ Ուկրաինային արևմտյան զենքով թիրախավորել օդանավակայանները և ռուսական հողի վրա գտնվող օբյեկտները: Թող Ուկրաինան հարվածի նետաձիգներին, ոչ թե նետերին»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, Բորելը նշել է, որ «դեռ ոչ բոլորն են համաձայն այս միջոցի կիրառման հետ»։
«Սակայն մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային անհրաժեշտ ամեն ինչով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և էներգետիկ ճակատը որոշիչ կլինի այս ձմռանը»,- հավելել է նա։
Բաց մի թողեք
Ռուսաստանի խորքային ռազմաբազաները թիրախի տակ․ Թրամփի դեսպանը զգուշացնում է միջուկային ռիսկի աճի մասին
Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շոկային հարվածները
Ռուսաստանի նախագահի օգնականը ներկայացրել է Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները