13/10/2024

Սպիտակ տունը գաղտնի պաշտպանել է «Հըզբոլլահ»-ի դեմ գործողություն սկսելու որոշումը. Politico

ԱՄՆ ղեկավար կազմից Իսրայելին փոխանցել են, որ կաջակցեն լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման վրա ռազմական ճնշումը մեծացնելու նրա որոշմանը:

Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների իր աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոքսթինը և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը ընթացիկ իրադարձություններից մի քանի շաբաթ առաջ Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչներին ասել են, որ Միացյալ Նահանգները համաձայն է Իսրայելի վարչապետի Բենիամին Նեթանյահուի՝ հրեական պետության ռազմական գործողությունների էպիկենտրոնի տեղափոխում դեպի հյուսիս տեղափոխելու ռազմավարությանը՝ «Հըզբոլլահ»-ին բանակցություններ ստիպելու նպատակով։

Բացի այդ, սեպտեմբերի կեսերին իսրայելական կողմի հետ զրույցներում Հոքսթինը և Մաքգուրկը օպերացիայի անցկացման ժամկետները բնութագրել են որպես պատեհ՝ հաշվի առնելով վերջին ամիսներին շիական շարժման թուլացումը:

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Politico-ն, Իսրայելի գործողություններին աջակցելու հարցում ամերիկյան վարչակազմում միաձայնություն չի եղել։

Հրեական պետության՝ Լիբանանում գործելու որոշումը «առաջացրել է Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ հետախուզության որոշ պաշտոնյաների դիմադրությունը», ովքեր վախենում են Վաշինգտոնին ներքաշել մերձավորարևելյան հակամարտության մեջ:

Հրատարակության աղբյուրները նշում են նաև, որ ամերիկյան կողմը տեղյակ չի եղել իսրայելական գործողության մանրամասներին և կոչ է արել հրեական պետությանը զերծ մնալ ավելորդ էսկալացիայից, որը սպառնում է հակամարտությունը վերածել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում գտնվող սահմանային շրջաններում։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախները «Հըզբոլլահի» զինված կազմավորումներն են։