Հոկտեմբերի 1-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:
Վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ:
Հոկտեմբերի 1-ին նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:
Փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան
Թե՛ Փաշինյանը և թե՛ նրա կինը ունեն ներքին լարվածություն, որը դուրս է գալիս վիրավորական արտահայտությունների միջոցով․ Հոգեբան