25/11/2024

Իրանը հարվածում է Իսրայելին. իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր հրահանգներին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Է Իրանի կողմից հրթիռների արձակման մասին:

Իսրայելի ողջ տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։ Իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր հրահանգներին:

«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է զգոն լինել և ճշգրիտ հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: ՑԱԽԱԼ-ն անում և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասվոածէ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Ըստ Reuters-ի, Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով

CNN-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային: