04/12/2024

Իոնեսկոյի Ռնգեղջյուրը մայր թատրոնի բեմում, վայելել է պետք՝ հրաշք ներկայացում․ Լուսանկարներ, Տեսանյութ

Աբսուրդ ​​դրամա Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական մայր թատրոնում: Ուրախություն է բեմում տեսնել այսքան ժամանակակից ու ինքնատիպ մատուցմամբ, որ արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Էլբակյանը: Աբսուրդ պիեսի դասական բեմադրության քողարկված այլաբանություն է՝ Ֆրանսիայի փոքրիկ քաղաքի սովորական թվացող քաղաքացիները սովորական կիրակի առավոտյան, սկսում են վերածվել ռնգեղջյուրների:

Ռնգեղջյուրը առաջին պիեսներից էր, որ երբևէ կարդացել և սիրել եմ, սակայն երբեք բեմադրություն չէի տեսել: Ստեղծագործությունը թերևս այն էժանագին խմիչքն է, որ գրողների գիշերը ցրում է դեպի խորը գրոտեսկ։ Ռնգեղջյուրը հաճախ համեմատում են Ջորջ Օրուելի Անասնաֆերմայի հետ, որ իշխանության մասին է՝ կոռումպացնում է ռուս կոմունիստներին: Համեմատությունը Ալբեր Քամյուի «Ժանտախտի» հետ, թերևս, ավելի տեղին է: Ե՛վ ժանտախտը, և՛ ռնգեղջյուրը առաջացնում են ֆրանսիական արձագանքը հասարակություններին ու ժամանակի բարքերին, բայց այսօր ավելի հետաքրքիր է, որ նրանք նկարագրում են մարդկային արձագանքը սողացող տրանսմոգրաֆիային: Երկուսն էլ, կարծես, արմատավորված են էկզիստենցիալիստական ​​ավանդույթի վրա, որը նույնքան վերաբերում է մարդկային վիճակի ապարդյունությանը և անհեթեթությանը, որքան դաժանության հանդեպ մեր պատմական կարողությանը:

Արմեն Էլբակյան. Արվեստն է կյանքը ստեղծում, ոչ թե կյանքն է արվեստ ստեղծում - Պանորամա | Հայաստանի նորություններ

Վերևում ու ֆեյսբուքյան պատիս ընդգծել եմ Արմեն Էլբակյան ռեժիսորի բեմադրության ինքնատիպությունը, իսկ ինչում է արտահայտվում դա։ Ճիշտ է վաղուց եմ կարդացել Իոնեսկոյի Ռնգեղջյուրը ու շատ բան չէի հիշում, միայն բովանդակության էությունը, սակայն առաջին կեսից հետո ընդմիջմանը օգնության ձեռք մեկնեցի համացանցին ու այլ ակնկալիքներ ունեի, գուցե ճիշտ, թերևս ավելի շատ սխալ էր դա անելը, որովհետև արդեն երկրորդ բաժնում էլբակյանական ձեռագիրը ամբողջովին միջամտություն ուներ բեմադրության թե՛ արտաքին պատկերի, թե՛ բովանդակության, թե՛ մատուցման յուրօրինակության առումներով, ինչը պարզապես հրաշալի էր։ Այնքան հրաշալի, որ անգամ ներքին բախում էր առաջացնում ինչ ու ինչպեսի առումով, սակայն թատրանի մոգական հրաշքը Էլբակյան կախարդական հնարքներով անգամ դրանք հարթեցին ու ներքուստ կատարյալ վաու-ն ու վայ-ն արդեն անմնացորդ էին։

Ներկայացման մեջ, ինչպես ստեղծագործության, հանդիսատեսը բախվում է մի շարք կյանքի ճշմարտություններին հակազդմանը, ընդսմին․ Որն է բարոյականության սահմանը, ով կամ ովքեր են որոշել դրանք։ Եթե փորձես ապրել ինքնատիպ, ապա դատապարտված ես մենության։ Մարդը առաջացել է կենդանուց, ուրեմն կարող է վերադառնալ ու դառնալ կենդանի։ Ի վերջո․ Եթե մենակ էլ մնամ, ես կլինեմ մարդ ու կպայքարեմ մարդկության համար։

Էժեն Իոնեսկոյի ՌՆԳԵՂՋՅՈՒՐ-ի գլխավոր կերպարը՝ հերո՞ս, թե հակահերո՞ս։ Այն, ինչ մեզ հակադրում է շրջապատող հասարակության ընդունված նորմերին, արդյո՞ք կարող է դառնալ անհատականության իրական գրավականը։ Էպիկական հերոսների ստանդարտ դիմագծին չհամապատասխանող, բայց միաժամանակ սիրել և ապրումակցել կարողացող Բերանժեն է, որ պահպահում է իր Ես-ն ու մարդկայնությունը, երբ շուրջ բոլորը կորցնում են իրենց կերպն ու «հարմարվում» ժամանակին։ ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ – Բերանժե

Ռնգեղջյուր

Մի յուրահատկություն ևս, որ հուսամ ճիշտ եմ նկատել՝ ըստ բեմադրության բովանդակության, ներկայացման առաջին ակտում ռնգեղջյուրների վազքի հևքն ու ձայնը լսելիս դերակատարները ցուցամատերը տնկում են դեպի հանդիսատեսը, իսկ արդեն երկրորդ մասում, երբ բոլորը սկսում են վերածվել ռնգեղջյուրների, բացի Բերանժե՝ Ստեփան Ղամբարյանից՝ հանդիսատեսից դեպի ապակեպատ իջեցված վահանակի հետևում տեղի ունեցող իրադարձությունները։ Անշուշտ, իրավիճակը անհեթեթ է, մտահոգիչ, ծիծաղելի։ Անգամ սիրո պոռթկումը չի ձերբազատում կոնդանական հոտին հետևելու ընթացքից։ Այո, այո, սիրո տեսարան էլ կա ․․․

Ու, էլ ինչ հայ ժամանակակից թատրոն, եթե հանդիսատեսը չպոռթկա, երբ նմանություններ է գտնում մեր օրերում, առօրյա կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ու պիեսի ֆրանսիական իրականության հետ։ Դրանք ևս Արմեն Էլբակյան ռեժիսորի բեմադրմամբ ու դերասաններ․ Ժան՝ Անդրանիկ Զաքարյան, Նարեկ Հայկազյան, Դեյզի՝ Ջուլյա Մովսիսյանի և շատ ուրիշներ՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նպարավաճառուհի՝ Ալլա Վարդանյան, Ծերունի պարոն՝ Ռոբերտ Հարությունյան, Սրճարանատերեր՝ Սամվել Բաղինյան ու Սամվել Փիլոյան և շատ ուրիշներ, ներկայացմամբ աբսուրդի ժանրում հանդիսատեսին տեղափոխում են առկա ու եթերային ժամանակներ, մղում մետամորֆոզների։

Ի սկզբանե, հատկանշական է նաև․ ներկայացման երկու հատվածներն էլ սկսվում և ավարտվում են ներկարարի խաղով, որ ծաղրածուի պես կարծես ճշմարտության մունետիկն է ու ամեն բան գունավորողը հանդիսատեսի համար։

May be an image of 4 people

Եթե մեկ տողով, ապա ներկայացումն այն մասին է, թե ինչպես անել, որ մարդկությունը չվերածվի ռնգեղջյուրների ու հետո զուտ չբանավիճի ինքն իր հետ, թե աֆրիկյան մաիկատոշ ռնգեղջյուրներն են լավ, թե՝ ասիական երկկոտոշ։

Էժեն Իոնեսկոյի Ռնգեղջյուրը լցված է կենդանիների քրթմնջոցով, խռմփոցով և մարդկային խուճապային թուլությամբ՝ ցույց տալով մեզ, թե ինչ զգացողություն է մարդու ինքնությունը, որքան ստորադասված և թրծված: Ենթադրաբար, մայր թատրոնի Ռնգեղջյուր առաջնախաղը մեր ժամանակներում արմատական ​​է, քանի որ ինչպես հետպատերազմյան ջինգոիզմի և անհնազանդության մթնոլորտում, Իոնեսկոն հասկացավ, որ դաժան ուժը մեզանից ոմանց ստիպելու է կանգնել կռվարարների կողմը, նույնիսկ աճելու է նրանց պաշտպանելու համար:

Բերանժեի լավագույն ընկերն ու միաժամանակ հակապատկերը՝ Ժանը, ամեն ինչի համար ունի «տրամաբանական» պատասխան։ Սակայն եթե սկզբում Ժանը ներկայանում է որպես ինքնավստահ ու ռացիոնալ կերպար՝ կարգապահության և սոցիալական նորմերի նկատմամբ ամուր հավատով, երբ գալիս է ինքնության պահպանման պահը․․․ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ – Ժան

Ռնգեղջյուր

Ինքը՝ Իոնոսկոն, չառանձնացնելով ֆրանսիացիներին՝ հերետիկորեն առաջարկեց, որ մարդկանց մեծամասնությունը փորձի յոլա գնալ սապոգ տղաների հետ՝ ելնելով դարվինիստական ​​նպատակահարմարությունից, որքան էլ դա հիմար լինի, և հետո, տարօրինակ կերպով, դա դառնում է կիրք՝ Ստոկհոլմի համախտանիշ: Ընդհանուր առմամբ մարդկային ցեղը անտրամաբանական է, հաճախ զուրկ է նրբագեղությունից, հիմնականում՝ վատ կրթված, լցված բամբասանքներով, զրպարտությամբ և անկարող է համոզիչ վերլուծության։

«Դուք գոյություն չունեք, որովհետև չեք մտածում»։ ՌՆԳԵՂՋՅՈՒՐ-ի գլխավոր հերոսներից Ժանի բառերով Էժեն Իոնեսկոն ձևափոխում էր դեկարտյան «Մտածում եմ, հետևաբար, գոյություն ունեմ» հայտնի միտքը։  Սակայն հասարակության և դրա նորմերի մասին կարծրատիպային պատկերացումները հենց իրենք կարող են խարխլել ինքնության հիմքերը։ ՆԱՐԵԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ – Ժան

May be an image of 1 person, beard and text

Ի վերջո, համաձայնեք, որ երկու գործողությամբ, փիլիսոփայական ու ապսուրդ այս պիեսը չափազանց բարդ խնդիր է ցանկացած հեղինակավոր ռեժիսորի համար, այն հավուր պատշաճի ու դիտարժան ներկայացնելու համար, ինչը մեծագույն պատվով ու համակողմնալիորեն է կատարել Արմեն Էլբակյանն իր ղեկավարությամբ թատրոնի գործընկեր դերասանների հետ, այդ թվում՝ ավագ սերնդի։ Ինձ թվում է, որ դրամատուրգի գրածն այլ կերպ պատկերացնելն էլ անհնար է թվում այս պահին։ Իոնեսկոյի սցենարը տևում է ավելի քան երկու ժամ և ներառում է բազմաթիվ օժանդակ մանրամասներ և տարբեր քաղաքական և ինտելեկտուալ փաստարկներ, ինչպես նաև՝ հիմնական պատմությունը, որ մեր օրերում կարծես նույնական է:

«Այդ աշխարհն է իրավացի։ Ոչ՝ դու։ Ոչ՝ ես»։ Գլխավոր հերոսուհու՝ Դեյզիի խոսքերով Իոնեսկոն մատնացույց է անում շրջապատող աշխարհի ներգործության ուժը, որ կարող է ստվերել նույնիսկ ճշմարտությունը։ ՋՈՒԼԻԱ ՄՈՎՍԵՍՅԱՆ – Դեյզի

May be an image of 1 person and text

Ներկայացման ավարտից հետո, երբ շտապեցի կուլիսներ, ողջագուրվելու դերասանների ու Արմեն Էլբակյանի հետ գրկախառնվելու, հետո արդեն հանրային հանդերձարանի լսեցի բազմաթիվ վա՜յ բացականչություններ մարդկանց զրույցներում, ինչը թերևս տեղին արձագանք էր ու մայր թատրոնը նաև այս ներկայացմամբ հասել էր իր նպատակին՝ հարվածել էր մարդկանց հոգու խորքի այնտեղին։

Սիմոն Սարգսյան

Շեղատառերով մեջբերումները՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  Էջից։

Հ․Գ․ Հայաստանում բոլոր քիչ թե շատ արվեստասերները պետք է անպայման վայելեն այս ներկայացումը ու ապրեն անցյալի ու ներկայի աբսուրդի բերկրանքը։

May be a graphic of text