Արցախի ներկայացուցչության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ավելին, դրանք խորքային գործընթացներով են ուղեկցվում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի աջակիցները Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին կառույց ձեւավորել, որը իրապես կզբաղվի արցախցիների խնդիրներով և դրա ղեկավար նշանակել Սամվել Բաբայանին:
MediaHub-ը տեղեկացավ, որ այս գործընթացին զուգահեռ ուժային կառույցներից մեկը, մի քանի օր է, հարցաքննության է հրավիրում Սամվել Բաբայանին: Մեզ ասացին՝ առնվազն երկու օր նա հարցաքննվել է, և որ օկուպացված Արցախի իշխանությունների մատն այս ամենում խառն է:
MediaHub-ը փորձեց այս տեղեկատվությունը ճշտել հենց Բաբայանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Բաց մի թողեք
«Օպել»-ի հետ բախումից հետո «Մերսեդես»-ը հայտնվել է կամրջի տակ՝ հարվածելով «Շեվրոլետ»-ին. ծեծկռտուքը կանխվել է․ Լուսանկար
Սրբազանների փաստաբանական թիմը դիմել է նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու համար
Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն