«Ըստ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին հնարավոր փոխարինողներից մեկը ներքին գործերի նախարարի տեղակալ, սորոսական թեւի ներկայցուցչի համարում ունեցող Արփինե Սարգսյանն է:
«Իրավունք» թերթը գրում է. Համենայնդեպս, ՔՊ-ում մեծ մասը իր լոբբինգով է զբաղված, բարեխոսում են վերեւներին, թե նա է ամենավստահելին ու պրոֆեսիոնալը: Ընդ որում՝ Արփինե Սարգսյանն էլ իր հերթին առանձնապես դեմ չէ բաժանվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանից:
Չէ որ նրանք ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հաշտ ու համերաշխ գործընկերներ են, բայց համակարգում տարածված լուրերն այլ բանի մասին են փաստում, որ երկուստեք նյարդային պոռթկումներ են ունենում` Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը:
Ի դեպ, Արփինե Սարգսյանը պատահական մարդ չէ Արդարադատության նախարարությունում, նա հենց արդարադատության փոխնախարարի պաշտոնից է տեղափոխվել Ներքին գործերի նախարարություն»:
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»