«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է, որ հոկտեմբերի 3-ից 10 օր փոքրիկ ամառ է լինելու:
«Վաղվանից՝ 10 օր փոքրիկ ամառ»,- գրել է նա:
Ըստ կանխատեսումների՝ մարզերում հոկտեմբերի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 2-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բաց մի թողեք
Հունիսի 4-ի աստղագուշակ․ Պետք չէ ստորագրել պատասխանատու փաստաթղթեր և հեռահար ծրագրեր կազմել
ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար
Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակաբաշխությունը. Լուսանկարներ