22/11/2024

Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա, բայց․․․ Իրանի ԱԳՆ ղեկավար

Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Բայց եթե Թել Ավիվը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի», ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Իրանը կհարվածի Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքին, եթե նա հարձակվի Իսլամական Հանրապետության վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին, հաղորդել է Mehr-ը։

Ֆադավին նշել է, որ Իսրայելը փոքր երկիր է, որն ունի ընդամենը երեք խոշոր էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան, ուստի դրանց կարող են միաժամանակ հարվածներ հասցնել: