Շուրջ երկու տարի առաջ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով մեղադրյալները կալանքի տակ են։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է բոլորովին վերջերս մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ թողնելով նրա խափանման միջոց կալանքն անփոփոխ։
Գործով մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանը ևս շարունակում է մնալ կալանքի տակ։ Ինչ վերաբերում է բուն գործի քննությանը, ապա այն գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում։
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում։ Այլ մանրամասներ հայտնելուց այս պահին փաստաբանը զերծ մնաց։





Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը