11/07/2025

Տեխնոլոգիաների զարգացումը մեզ տալիս է արդյունավետության բարձրացում յուրաքանչյուր ոլորտում․ Տիգրան Ավինյան. Լուսանկարներ

Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տեխնոլոգիաների զարգացումը մեզ տալիս է արդյունավետության բարձրացում յուրաքանչյուր ոլորտում, նորարարության խթանում և կյանքի որակի ընդհանուր բարելավում։ Կարևորելով տեխնոլոգիաների դերը Երևանի զարգացման հարցում, Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն կիրառվում են որոշ տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ առավել արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,- գրել է նա։