Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սարկավագ Քանաքեռցու փողոցում՝ Չինական դպրոցի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 50-60 տարեկան կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Բաց մի թողեք
Որքան գումար է հավաքագրվել նոյեմբերի 2-ին միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով ուղեվարձի վճարումներից
Երևանում շենք է այրվել․ մանրամասներ
Պաշտոնապես ներկայացվեցին թվեր, որ անգամներով մեծ են նախկինում պաշտոնապես հրապարակված թվերից