Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։
Այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հինգերորդ համագումարում ասաց «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանը։
«Մենք չենք կարող որեւէ հաջողություն ունենալ այս իշխանության պայմաններում։ Այս իշխանությունը մեր հաղթական ժողովրդին տարավ պատերազմի, որտեղ մենք պետք է կանխորոշված պարտություն կրեինք, եւ նա Արցախը հանձնեց թուրքին։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ նա Ալիեւի հետ պայմանավորվել է՝ պլանավորված պատերազմ սկսել։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Ի՞նչ է, Նիկոլը բախտագուշա՞կ է, որ գիտեր՝ մենք պետք է պարտվենք, բայց մեզ պարտված չճանաչենք»,- ասաց Բազեյանը։
Նա նշեց, որ Հայաստանում գրանցված են շուրջ 150 կուսակցություններ, նոր կուսակցություններ գրանցելու անհրաժեշտություն չկա։
Ընդդիմադիր առողջ ազգային ուժերը, ազատամարտիկների հիմնած ՀԿ-ները, հայրենակցական միությունները, անհատ մասնագետները պետք է միավորվեն, կազմակերպեն համաժողով եւ ձեւավորում այլընտրանք գործող իշխանության։ Պայմանական անունը՝, որում կներգրավեն նաեւ Սփյուռքի հայրենակիցները։
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան