12/12/2024

Դուրովի ընկերուհին կորցրել է երեխային «Տելեգրամի» համահիմնադրի ձերբակալությունից հետո․ մանրամասներ

Դուրովի ընկերուհին հայտնել է, որ կորցրել է երեխային Փարիզում «Տելեգրամի» համահիմնադրի ձերբակալությունից հետո։

Պավել Դուրովը և նրա զուգընկերուհին՝ Յուլիա Վավիլովան, պատմել են, որ աղջիկը հղի է եղել և սթրեսի պատճառով երեխային կորցրել է հոկտեմբերին՝ 10-րդ շաբաթում։ Հղիության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Դուրովը երկար ժամեր հարցաքննվել է ոստիկանությունում։

Մեսսենջերի հիմնադիրն իմացել է հղիության մասին փաստաբանից։ Գործարարի խոսքով՝ Յուլիային «անհավանական ճնշման տակ են դրել» (օրինակ՝ բլոգերներից մեկը նրան անվանել է «Մոսսադի գործակալ» և մեղադրել է նրան սոցիալական ցանցերում գրառումներ անելու համար, որոնք տեղորոշման պատճառով հանգեցրել են գործարարի ձերբակալությանը):

Ոստիկանությունը խնդրել է ռուս կնոջը գալ հարցաքննության, սակայն բժիշկը խորհուրդ չի տվել դա՝ հղիության վաղ փուլի պատճառով։ Հոկտեմբերի 4-ին բժիշկը աղջկան ասել է, որ երեխայի սիրտը դադարել է բաբախել հոկտեմբերի 5-ին, Վավիլովային վիրահատել են։