Հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին դատախազությունից գրություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Նոնա Գ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ մայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Լիլիթ Դ․-ն, «թունավորում» ախտանիշով օգոստոսի 26-ին տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առանց պատշաճ ախտորոշման և բուժման դուրս են գրել նրան և խորհուրդ տվել դիմել «ինֆեկցիոն» հիվնադանոց, միաժամանակ նշելով, որ սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիլիթ Դ․-ն հայտնել է, որ այդ ամենից հետո իր նախաձեռնությամբ մայրը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է, ինչի համար նա մեղադրել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
«Արժանապատիվ մահ»․ էֆթանազիան օրինականացրել են
Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր – տնօրեն Զառա Մալայանը՝ ընտանեկան ժառանգության, նոր բժշկական կենտրոնի գաղափարի և հիվանդակենտրոն մոտեցման մասին