«Վրաստանի կառավարության ռուսամետ և ոչ լիբերալ գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացնում, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ սրելով տարածաշրջանային հակամարտությունները:
Ռազմավարական առումով ողջ Հարավային Կովկասը գտնվում է «դանակի շեղբին»»,- հոկտեմբերի 3-ին հրապարակված բաց նամակում հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը: «Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումը:
Հայաստանը՝ պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը, հեռանում է Մոսկվայից: Միևնույն ժամանակ Ադրբեջանն ուժեղացնում է իր կապերը Ռուսաստանի հետ և հավասարակշռում է դրանք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Եվրամիության հետ իր երկարատև և արդյունավետ հարաբերություններով:
Բացի այդ, «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջադարձ է կատարել դեպի Ռուսաստան և ոչ լիբերալ կողմնորոշում՝ ակնհայտորեն մի կողմ դնելով իր ժողովրդի արևմտամետ տրամադրությունները», – նշել է Հելսինկյան հանձնաժողովը:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան