22/12/2024

«Վրացական երազանք»-ը կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կնախաձեռնի. Պատճառը Զուրաբիշվիլիի այցերն են Փարիզ, Բրյուսել, Բեռլին, Վարշավա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենթի գործընթաց կնախաձեռնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի՝ Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա կատարած այցերի հետ, որոնք իրականացվել են առանց կառավարության թույլտվության։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներ Անջեյ Դուդայի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Էմանուել Մակրոնի հետ։

Պապուաշվիլին բացատրել է, որ եթե Սահմանադրական դատարանը կրկին հաստատի, որ Զուրաբիշվիլին խախտել է հիմնական օրենքը, նրան պաշտոնանկ կանի արդեն նոր խորհրդարանը (ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին)։ Ներկայումս «Երազանք»-ը օրենսդիր մարմնում չունի բավարար ձայներ՝ ընթացակարգն ավարտելու համար։