Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է, Հայաստանը ստորագրել է, ասաց Սերգեյ Լեբեդևը։
Նա նշեց, որ նեղ կազմով կարևոր զրույց է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության հաստատման մասին։ ԱՊՀ բոլոր ղեկավարները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են հնարավորինս շուտ գալ համաձայնության։
«Ուրախացրեց այն, որ 2 ղեկավարներն էլ, իմ կարծիքով, հայտնեցին բավական դրական տեսակետներ, որ խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա»,–ասաց ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն հայտարարել էր, որ Հայաստանը չի միացել ԱՊՀ համաձայնագրերից 2–ին։

Բաց մի թողեք
Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ