Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար:
Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում հազարավոր ծառահատումներ ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհներ, տեղադրված բազմաթիվ ականներ (ադրբեջանական 2 դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինված դիրքեր քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ և այլն:
Ադրբեջանն անցակցնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները:
Բաց մի թողեք
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
Քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․