03/07/2025

Գիտե՞ք ինչու է ամենուր հեծանիվ քշում. շատ պարզ, որ ուշադրություն շեղի իրական քաղաքական օրակարգերից

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից.

Սա գիտե՞ք ինչու է ամենուր հեծանիվ քշում. շատ պարզ, որ ուշադրություն շեղի իրական քաղաքական օրակարգերից, որոնց մասով նա ՀՀ-ի շահերի դեմ քայլեր է անում տարբեր մայրաքաղաքներում. վերջինը՝ Մոսկվայում:

Մինչդեռ առավել շատ քննարկվում է նրա հեծանիվ քշել, այդ թվում՝ օտար երկրների մեդիաների ծաղրական անդրադարձերը սրա հեծանիվ քշելուն:

Նա լավ գիտի հայերի մեծ սերը որևէ բանի վրա ղժժալու մասով. ավելին՝ նա շատ լավ գիտի, որ առաջադեմ հայերը հատկապես սիրում են իր վրա ղժժալ: Իսկ առաջադեմ հայերի մեծ մասը, մեղմ ասած, ընդդիմադիր են, հետևաբար հենց նրանց համար է սա հեծանից քշում, որ հեծանիվի վրա ֆիքսվելով՝ ուշադրությունից դուրս թողեն իրական վտանագավոր օրակարգերը:

Ես հասկանում եմ, որ էս վիճակում հեծանիվ քշելը աբսուրդի ժանրի վիճակ է, ու բարդ է սարկազմի դիրքերից չարձագանքելը, բայց դե տեխնոլոգիա է կիրառում, մենք/դուք էլ մտնում ենք տակը:
Հետևաբար նա ի՞նչ է անում. շատ պարզ՝ ասում է դե ղժժացեք իմ վրա, էն ընթացքում, երբ ես ձեր երկիրը մաս-մաս կտամ տարբեր շահառուներին ու այս պարագայում կոնկրետ Արևմուտքի անվան տակ Թուրքիային:

Ի դեպ, Մոսկվայում հեծանիվ քշելով սա ՌԴ-ի հետ պայմանավորվել է, 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Ինչ ասեմ, հեծանիվ քշել, տարբեր ուրախ միջոցառումներ, ֆեստիվալներ, քեֆ ուրախություն և այլն…. իսկ դրա տակ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն:
Երբ, իբր դիմադրության թեմա առաջ կգա, հանկարծ պարզ կլինի, որ էլ ինչ դիմադրություն, արդեն շատ ուշ է:

Ասեմ ավելին՝ Մեծ Բրիտանիայում վերապատրաստվող հայ դիպուկահարները ու՞մ դեմ են վերապատրաստվում, ու ավելի տարօրինակ մի բան էլ՝ փաստորեն Ադրբեջանի բարեկամ Պակիստանը վերապատրատում է ՀՀ զինուժի ինչ-ինչ ստորաբաժանումներ (հարցում ուղարկեք հմպտ գերատեսչություն):

Մի տեսակ Ադրբեջանի ու Հայաստանի միացյալ հանրապետության հոտ եմ առնում՝ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը վկա: